Ռուսական հատուկ ծառայությունները դիվերսիայի մեղադրանքով ձերբակալել են Ուկրաինայի 25 քաղաքացու

Ռուսական ԶԼՄ ները հայտնում են, որ ձերբակալվել է Ուկրաինայի 25 քաղաքացի, որոնք մեղադրվում են Ռուսաստանի 7 շրջաններում ‘ Կալմիկիայի, Թաթարստանի, Բելգրադի, Վոլգոգրադի,Օրլովի,Ռոստովի և Տվերի շրջաններում ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Նշվում է, որ այս շրջաններում կատարվել են հետախուզոնթյուններ՝սկսած մարտի կեսերից:

Ռուսական հեռուստատեսությունների ցուցադրած կադրերում պարզ չի լսվում՝ ինչ են խոսում կալանավորվածները, նրանց ձայնը խլացվում է հաղորդավարի ձայնով: Նաև պետք է նշել, որ ռուսական ԶԼՄ-ները պնդում են , որ կալանավորվածների թվում կարող են լինել նաև ուկրաինական «աջ սեկտորի» անդամներ: Տարածված տեղեկատվության վերաբերյալ Ռիա Նովստին և Ուկրաինայի ԱԳՆ-ն նշում են, որ հստակ ինֆորմացիա չունեն և դեռևս պետք է ստուգեն: «Աջ սեկտորի» ներկայացուցիչներն էլ իրենց հերթին մերժել են հայտարարությունը, որ կալանավորվածների շարքերում կան իրենց կազմակերպության անդամներ: Նրանց ներկայացուցիչ Արտյոմ Սկորոպադսկին նշոմ է, որ իրենք չեն կարող մեկնաբանել ռուսական հատուկ ծառայությունների կողմից տարածված ամեն մի զառանցանք՝ ավելացնելով որ իրենք միշտ 100 տոկոսով դեմ են եղել ահաբեկչությանը և քաղաքացիական զոհերին:

Այս իրադարձությունների և հրապարակման օրվա միջև 2 շաբաթվա տարբերությունը պայմանավորված է Ուկրաինայի անվտանգության ծառայության տնօրենի պարատականությունների ժամանակավոր պաշտոնակատար Վալենտին Նալիվայչենկոյի հայտարարությամբ:

Հինգշաբթի Նալիվայչենկոն հայտարարել է, որ դեկտեմբերին և հունվարին իր նախորդ Ալեքսանդր Յակիմենկոն շփվել է ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ. «Ռուսատանի հատուկ ծառայության 26 անդամ ուղղակի մասնակցություն է ունեցել մասսայական սպանություններին: Հենց ինքը’ Յակիմենկոն, բազմաթիվ անգամ հաշվետվությամբ ներկայացել է այդ խմբերին »,- ասել է նա ասուլիսի ժամանակ:

Վ. Նալիվայչենկոյի խոսքերով, հակաահաբեկչական օպերացիան, որը հայտարարել էր նախկին կառավարությունը, փաստացի, եղել է մարդկանց մասսայական սպանություն: Անվտանգության ծառայությունը դրա մեղքը բարդում է նախկին նախագահ Վիկտոր Յանոկովիչի վրա, որն էլ իր հերթին պնդում է , որ «մայդանականների» վրա կրակելու հրաման չի տվել: ՈՒկրաինայի ԱԳՆ-ն Էլ իր հերթին «Մայդանում» մահացած մարդկանց մեղքը դրել է «Բերկուտի» ուսերին:

Նաև նշվում է, որ ձերբակալվել են ՌԴ-ի 2 քաղքացի, որոնցից մեկի մեքենայի մեջ հայտնաբերել են զենք և նախագահի թեկնածուներից մեկի տեղաշարժման գրաֆիկների մասին տեղեկատվություն: Նա մեղադրվում է մահափորձի նախապատրաստման մեջ: Այս գործը դեռևս քննվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում