Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը ներկա են գտնվել ԼՂՀ ՊԲ մարտավարական զորավարժություններին

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ներկա է գտնվել ռազմական ավիացիայի մասնակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահ պանումը՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ:

Զորավարժություններին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում