Իսրայելի ռմբակոծության հետևանքով 2 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով ապրիլի 4-ին Գազայի հատվածում երկու պաղեստինցի 1 զոհվել, որոնցից մեկը՝ երեխա: Պաղեստինի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ պաղեստինցիների կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Իսրայելական բանակը հայտարարել էր, որ օդային հարվածը կատարված էր ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածքների վրա 4 հրթիռների արձակման: Բանակը հայտարարել է, որ 5 ռումբերն ուղղված էին Գազայի վրա:

Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունները կրկին լարվել են, երբ Պաղեստինի ղեկավարը որոշել էր ընդգրկվել ՄԱԿ-ի 15 կառույցների մեջ՝ հետամուտ լինելով հասնել իր ճանաչմանը ՄԱԿ-ի տարբեր մարմինների կողմից: Պաղեստինը ապրիլի 1-ին նման որոշում կայացրել էր, երբ Իսրայելը հրաժարվել էր ազատ արձակել պաղեստինցի ձերբակալվածների 4-րդ խմբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում