Գյուլն ու Էրդողանը հնարավոր է պայքարեն միմյանց դեմ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կարող է առաջ քաշվել նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչպես ետղեկացնում է Haqqin.az-ը, հղում կատարելով թուքրական լրատվամիջոցներին, այդ մասին հայտարարել է Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդի անդամ Սալիխ Կապուսզը:

Նրա խոսքերով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց են տվել, որ երկրի վարչապետը հանդիսանում է նախագահի արժանի թեկնածու:

Ավելի վաղ փոխվարչապետ Բյուլենտ Աինջը հայտարարել է, որ թուրք ժողովրդի մեծ աջակցությունը և տեղական ինքնակառավարման մարմիններում հաղթանակը հիմք են տալիս ասել, որ վարչապետը կարող է առաջադրման դեպքում դառնալ և նախագահ:

Իր հերթին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկրի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Նրա խոսքով, Էրդողանի նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո երկրի իշխանության վերին օղակներում պայքարը կթեժանա: «Եթե Էրդողանը թեկնածու առաջադրվի, ապա մեծ լիազորություններով օժտված վարչապետի և հեղինակավոր, բայց պատասխանատվություն չկրող նախագահի միջև հարաբերությունները կվատանան: Աշխարհի ոչ մի վայրում նման համակարգ գոյություն չունի: Թուրքիայում ժողովրդի կողմից երկրորդ անգամ նախագահ կընտրվի, բայց նա կլինի լիազորություններ չունեցող և պատասխանատվություն չկրող նախագահ», -ասել է Ջեմիլ Չիչեքը:

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թ. օգոստոսին: 9 տարի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ընտրվել Թուրքիայի նախագահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում