Մասուդ Բարազիի խոսքերով Իրաքը փլուզվում է

Վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քրդստանից նավթի արտահանման և եկամուտների բաշխման հետ կապված հակասությունների պատճառով Քրդական ինքնավար շրջանի և կենտրոնական կառավարության միջև հակամարտությունները ավելի սուր բնույթ են ստացել:

Քրդական շրջանի ղեկավարությունը առանց Բաղդադի միջնորդության հումք արտահանելու նպատակով բանակցություններ է վարում Թուրքիայի հետ, որին էլ Բաղդադը դեմ է հանդես գալիս: Կենտրոնական կառավարությունը, որպես ճնշման միջոց, սպառնում է զրկել քրդական շրջանը ընդհանուր եկամուտի 17%-ից, որը բացասաբար կանդրադառնա շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Այս մասին տեղեկացնում է Ռեգնումը:

Իրաքյան Քրդիստանի ղեկավար Մասուդ Բարազին Al-Hayat պարբերականին տված իր հարցազրուցում հայտարարել է, որ տեղի ունեցածը կարելի է անվանել պատերազմի կոչ: Նա օրեցօր ուժեղացող պառակտման ամբողջ պատասխանատվությունը բարդել է ներկայիս վարչապետ Նուրի ալ–Մալիքի վրա: Նա ընդգծել է, որ «Իրաքը փլուզվում է», նշելով, որ երկրում անկայուն իրավիճակ է հաստատվել:

«Երկրի աևմտյան շրջաններում ահաբեկչություն է ծաղկում: Գոյություն ունեն Կառավարության վերահսկողությունից դուրս քաղաքներ, որոնցում բացահայտորեն ահաբեկչական գործընթացներ են ծավալվում»,-հայտարարել է Բարզանին: Նա նշել է նաև, որ Սադդամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո Իրաքում քաղաքական իրավիճակը «ձախողման եզրին» է:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քրդական շրջանը կկարողանա գոյատևել, ապավինելով միայն սեփական միջոցներին, այն դեպքում, եթե Բաղդատը որոշում ընդունի վերջնականապես դադարել ֆինանսական աջակցությունը, Բարազին պատասխանել է. «Եթե Բաղդատը պնդի իր դիրքորշման վրա, ապա կարող եմ ասել, որ մենք մեծ քանակությամբ նավթի պաշարներ ունենք, և եթե սկսենք այն վաճառել, ապա շրջանը առանց Բաղդադի աջակցության էլ կգոյատևի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում