«Հայաստան» համահայկական հիմնադրամը 13 711 դոլար է ուղղել քեսաբահայության խնդիրների լուծմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը քեսաբահայության օգնության նպատակով 13 711 ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 7-ի դրությամբ, քեսաբահայությանն ուղղված ընդհանուր գումարը կազմում է 28 256 ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում