Խարկովում հատուկ գործողություն է սկսվել

Խարկովում հատուկ գործողություն է ունենում: Փակված է քաղաքի կենտրոնը և դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խոսքերով հատուկ գործողության իրականացման ընթացքում չի օգտագործվել հրազեն և ձերբակալվել է 70 մարդ: Այս մասին հայտնում է Ռիա Նովստին:

«Խարկովում սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Քաղաքի կենտրոնը փակված է, ժամանակավոր չի գործում մետրոպոլիտենը: Խնդրում եմ չանհանգստանալ. գործողությունների ավարտից հետո կվերականգնվի մետրոպոլիտենի աշխատանքը և կբացվի քաղաքի կենտրոնը»,- Արսեն Ակոպովը գրել է Facebook-ի իր էջում: Նրա խոսքերով,ձերբակալվել է 70 մարդ:

«Գործողությունը իրականացվել է առանց հրազենի օգտագործման»,-ավելացրել է Ավակովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում