Ադրբեջանական բանակում 3 զինվոր է պայթել ականի վրա

Ադրբեջանի սահմանային Ֆիզուլիի շրջանում հայկական և ադրբեջանական զինված ուժերի առաջնագծում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ են զոհվել ու վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է  ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, առաջնագծում ականի պայթյունի հետևանքով զոհվել են Ադրբեջանի Զ ՈՒ զինծառայողներ Նովրուզ Աբդուլլաևը, Սեյֆադդին Քերիմովը և կապիտան Ջեյհուն Օրուջալիևը: Հաղորդվում նաև, որ վեց զինծառայողներ ստացել են ծանր վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում