Ուկրաինայի խորհրդարանում տուրուդմփոց է տեղի ունեցել

 Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ազատություն» խմբակցության ներկայացուցիչները փորձել են խորհրդարանական ամբիոնից հեռացնել Ուկրաինայի կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին, որը ներկայիս իշխանություններին մեղադրել Է, մասնավորապես, այն բանում, որ զենքն «ազատորեն շրջում է երկրում»:

Ինչպես տեղեկացնում է  «Ուկրինֆորմ»-ը, Սիմոնենկոն հայտարարել է, թե իշխանությունն Է մեղավոր բոլոր այն բախումների համար, որոնք, մասնավորապես, տեղի են ունեցել Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում:

Դրանից հետո «Ազատության» ներկայացուցիչները նետվել են դեպի ամբիոն, մյուս կողմից’ մոտեցել են Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները և կոմունիստները, և սկսվել Է տուրուդմբոցը:

Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին հաջողվել Է հանդարտեցնել ժողովրդական պատգամավորներին: Խորհրդարանի աշխատանքը շարունակվում Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում