Վոլգոգրադի և Պյատիգորսկի ահաբեկչությունները բացահայտված են

Ռուսաստանի անվտանգության ծառայությաւնների ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ բացահայտել են Վոլգոգրադի և Պյատիգորսկի ահաբեկչությունները: Այս մասին տեղեկացնում է Ռիա նովստին:

«Անվտանգության մարմիները ոստիկանություն աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք իրականացրել են ահաբեկչական գործողություններ»,- ասել է Բորտնիկովը Ազգային հակաահաբեկչական կոմիտետի ժողովի ժամանակ:

Պյատիգորսկում անցած տարի դեկտեմբերի 27-ին Ճանապարահային անվտանգության պետական տեսչության շենքի մոտակայքում պայթեցվել է մեքենա, որի հետևանքով 3 մարդ է զոհվել:

Ահաբեկչական գործողությունները Վոլգոգրադի երթուղային կայարանում և քաղաքային տրոլեյբուսներից մեկում տեղի են ունեցել 2013-ի դեկտեմբերի 29 և 30-ին: Պայթյունների արդյունքում 34 մարդ է զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում