Թուրքիայում ընդդիմադիր գործիչը հարձակման է ենթարկվել

Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքում ենթարկվել է հարձակման: Նա բռունցքի հարված է ստացել այն ժամանակ, երբ փորձել է մտնել Խորհրդարանի շենք՝ հանդիեպելու իր խմբակցության անդամների հետ: Ստացած  հարվածից ընդդիմադիր գործչի ակնոցներն ընկել են: Անվտանգության աշխատակիցները դեպքի վայրից տարել են հարվածողին:

Չնայած կատարվածի Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել իր խմբակության նիստի ժամանկ և բոլորին հանգստության կոչ արել: «Ժողովրդավարության ճանապարհը լի է խոչընդտոներով: Հարձակումներն ու ճնշումները չեն կարող մեզ կանգնեցնել: Մենք ոչ ոքի առաջ ծունկի չենք գա և հետ չենք նահանջի»:

Այդ ընթացքում իրավապահներին հաջողվել է պարզել հարձակվողի ինքնությունը: Վերջինս հայտարարել է, որ հանդիսանում է «Ալպերեն օջաղլարիի» կուսակցության անդամ: Այդ կուսակցությունը հայտնի է իր ծայրահեղ իսլամիստական ուղղվածությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում