Իլհամ Ալիևն Իրանում է

Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Իրան Իսլամական Հանրապետություն:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Թեհրանի օդանավակայանում Ադրբեջանի նախագահին դիմավորել է Իրանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ կապված նախարարը, Ադրբեջան-Իրան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մահմուդ Վաեզին, Իրանի ԱԳ փոխնախարար Իբրահիմ Ռախիմպուրը և Իրանում Ադրբեջանի դեսպան Մոխսուն Պակ Աինը:

Այցի ընթացքում Իլհամ Ալիևը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենիի հետ:

Սպասվում է երկու երկրների միջև մի շարք փաստաթղթերի ստորագրում և երկու նախագահների համատեղ հայյտարարություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում