Իմ խոսքն է վճռական լինելու.Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անուղղակիորեն քննադատել է իր և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական տեղերով փոխվելու մասին խոսակցությունները՝ նշելով, որ իր խոսքն է վճռական լինելու նախագահական ընտրությունների ժամանակ:

Նա պատասխանել է հարցին, թե ադրյոք կցանկա ընտրվել Բեյբուրթ նահանգի պատգամավոր՝ ստանձնելու վարչապետի պաշտոնը: Գյուլը նշել է, որ կքննարկի հարցը ընկերների՝ մասնավորապես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և համապատասխան որոշումներ կկայացնեն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, Գյուլը հայտարարել է Քենիայի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ:

«Իհարկե, իմ կարծիքը, իմ ձայնը որոշիչ կլինի, քանի որ հարցը կապված է հենց ինձ հետ» ,-նշել է Գյուլը:

Ինչպես նկատում է թուրքական պարբերականը, այս թեման ներկայումս Թուրքիայում քննարկվող ամենաարդիական թեման է, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել է, իսկ նախագահական ընտրություններին մնացել է 4-5 ամիս:
Գյուլն իր ելույթում նշել է, որ պետք է իրատես լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում