Ադրբեջանը դադարեցրել է «Խաղաղության կորպուս»-ի հետ աշխատանքները

Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է երկարաձգել ամերիկյան «Խաղաղության կորպուս»-ի հետ համագործակցության ծրագիրը և տարվա սկզբին խնդրել, որպեսզի ծրագրի’ Ադրբեջանում աշխատոող ավելի քան տասն մասնակիցները լքեն երկիրը: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը’ հղում կատարելով վաշինգտոնյան աղբյուրներին:

«Խաղաղության կորպուս»-ն ԱՄՆ քաղաքացիների կողմից այլ երկրներում անգլերենի անվճար ուսուցման ծրագիր է: Ադրբեջանում այդ ծրագիրն իրագործվում է 2003 թ-ից: Ադրբեջանում «Խաղաղության կորպուս»-ի անդամների աշխատանքի մասին համաձայնագրի գործողության ժամկետն ավարտվել է անցյալ տարվա հոկտեմբերին, և այդ ժամանակվանից իշխանությունները պաշտոնական պատասխան չեն տալիս իրենց որոշման մասին’ միաժամանակ, հրաժարվելով ընդունել նոր կամավորների:

Ըստ ադրբեջանական գործակալության’ «Խաղաղության կորպուսը»  Բաքվում ԱՄՆ դեսպանատունը վերջին մի քանի ամսիներին ծրագրի հետագա ճակատագրի վերաբերյալ մշտական երկխոսության մեջ են Ադրբեջանի կառավարության հետ, բայց ոչ մի դրական արդյունք դեռեւս չկա:

Ադրբեջանում «Խաղաղության կորպուս»-ի ծրագրին 2003 թ-ից արդեն մասնակցել է 500-ից ավելի կամավոր: Այդ ժամանակաշրջանում կամավորները հիմնականում աշխատել են գյուղական վայրերում’ սովորեցնելով անգլերեն և ստեղծելով մշակութային կամուրջներ: Ինչպես նշված է «Խաղաղության կորպուս»-ի կայքում, ներկա դրությամբ’ 108 կամավորներ շարունակում են մնալ և աշխատել Ադրբեջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում