Ադրբեջանն ու Իրանը 4 նոր համաձայնագրեր են ստորագրել

Ապրիլի 9-ին պաշտոնական այցով Իրան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իրանական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում ստորագրվել են 4 միջպետական համաձայնագրեր՝ հիդրոմետրոպոլիայի, սպորտի, արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ոլորտներում:

Այնուհետև Հասան Ռոուհանին և Իլահմ Ալիևը հանդես են եկել լրագրողների համար կարճ ելույթներով:

Ռուհանին նշել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի և այդ հարցում համագործակցության վերաբերյալ կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել:

« Երկու կողմերն էլ կարծում են , որ այս հարցում վերջնական որոշմանը  կարիք չի լինի երկար սպասել: Մեր տեսակետները համընկնում են նաև միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ:Իրանի նախագահը պաշտպանումէ Իրանի խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաներ օգտագործելու իրավունքը:Մենք այն բանցի կողմնակիցն ենք, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցըլուծվի միջազգային իրավունքի նորմերին և արդարության չափանիշներին համապատասխան: Մեր տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունն անընդունելի է:Մենք պետք է այդ դժվարին խնդիրները լուծենք բանակցությունների միջոցով»,- նշել է Իրանի նախագահը՝ հավելելով , որ ընդունում է Իլհամ Ալիևի՝ Ադրբեջան այցելելու հրավերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում