Դոնեցկի ցուցարարները զգուշանում են մարզպետարանի շենքի վրա հարձակումից

Դոնեցկում շրջանային վարչական շենքի գլխավոր մուտքը շրջապատված է 3 շարք բարիկադներով: Ուկրաինայի դաշնության կողմնակիցները կահույքից, ավտոդողերից և փշոտ մետաղալարերից եռաշերտ բարիկադներ են կառուցել, որոնց վրա կախել են ռուսական դրոշը և հակաուկրաինական կարգախոսներ: Նրանք պատրաստվում են հնարավոր հարձակմանը: Այս մասին է տեղեկացնում РИА Новости-ին:

Նախորդ օրը Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել էր 48 ժամվա ընթացքում «բանակցությունների, կամ էլ ուժի միջոցով» լուծել Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակը: Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն էլ պահանջել է ապահովել շրջանային վարչական շենքի պաշպանությունը: Համապատասխան հրամանը տեղադրվել է նրա կայքում: Իսկ Ուկրաինայի Դոնեցկի շրջանի նորանշանակ մարզպետ Սերգեյ Տարուտան դեմ է հանդես եկել հարցը բռնի ուժով լուծելուն և հայտնել է, որ կողմ է բանակցություններին:

Անցած գիշերը խաղաղ է անցել, բայց Դոնեցկի ցուցարարները պատրաստ են ամեն պահի հակահարված տալ հարձակմանը: Շենքի մոտ գիշերվա ընթացքում հերթապահել են մի քանի հարյուր ցուցարարներ: Նրանք խարույկներ են վառել և լսել հայրենասիրական երաժշտություն:

«Կիևի ներկայացուցիչները բազմիցս առաջարկել են հանձնել մեզ մոտ առկա հրազենը: Սակայն ես և մյուսները այստեղ զենք չենք տեսել: Մենք պաշպանվելու ենք ձեռքի տակ եղած միջոցներով»,- ասել է Դոնբասի ժողովրդական ընդվզման փոխղեկավար Սերգեյ Ցիպլակովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում