Ռուս պատգամավորները պահանջում են դատախազությունից գնահատել ԽՍՀՄ-ի փլուզման օրինականությունը

Պետդումայի պատգամավորները’ Եվգենի Ֆեդորովը, Անտոն Ռոմանովը Իվան Նիկիտիչուկը, Օլեգ Դենիսենկոն,Միքայելլ Դեգտյարովը, Ռուսաստանի գլխավոր դատախազին ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ստուգումներ կատարելու հայց են ուղղել: Այս մասին է հայտնում Интерфакс-ը:

Պատգամավորներն իրենց ուղերձում նշում են, որ ԽՍՀՄ-ի ղեկավարներն անօրինական գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում էլ երկիրը փլուզվել է:

Պատգամավորները սպասում են, որ ստուգման արդյունքում բազմաթիվ քրեական գործեր կհարուցվեն, այդ թվում նաև ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխաիլ Գարբաչովի դեմ:

«Հայցման պատասխանի հետ մենք ակնկալում ենք ստանալ նախկին բոլոր հանրապետությունների և ընդունված սահմանադրությունների օրինականության հիմքերը: Օրինակ’ ուկրաինական սուվերենիտետի վերաբերյալ»,- ասել է Ֆյոդորովը:

Պատգամավորը գտնում է, որ այս հարցի շուրջ քնարկումները կօգնեն նաև բարձրացնել ազգային-ազատագարական շարժումներ ԽՍՀՄ-ի տարածքում: Մասնավորապես’ Ուկրաինայում, որտեղ հիմա դա առավել կարևոր է:

Միքայել Եմելյանովը գտնում է, որ տվյալ նախաձեռնությունն ունի ավելի շատ քաղաքական, քան փաստացի իրավական հիմք:

«Այստեղ ավելի շատ արտահայտվում է քաղաքական հետաքրքրությունն, ուշադրություն գրավելու ցանկությունը, քան իրավական հիմքերը»,- պարզաբանել է նա:

Սակայն Ֆյոդորովը վստահ է հակառակում: «Մեր հայցը լրիվ իրավաբանական է, քանի որ այն չունի վաղեմության ժամկետ»,-ասել է նա:

Հայցի հեղինակների հիմնական նպատակն է ստանալ 2 հարցի պատասխան’ միջամտել են, արդյոք, այլ պետություներ ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացին և եղել է, իսկապես, այն ժամանակ պետական հեղաշրջում, այնպիսին,ինչպիսին մեր օրերում եղավ Ուկրաինայում:

Այդ հարցերի պատասխաները թույլ կտան տեղեկություն ստանալ «հինգերորդ սյան» աշխատանքի մեթոդների վերաբերյալ, այդ թվում, նաև, Ռուսաստանի տարածքում, ավելացրել է պատգամավորը: Հայցի պատասխանը նա պատրաստ վում է ստանալ մեկ ամսվա ընթացքում:

Ինքը’ Գարբաչովը, պատգամավորների կոչերը հիմարություն և սև փիարի փորձեր է համարում: Նրա կարծիքով կոչը բավականին չմտածված է և պատմական փաստերի տեսակետից հիմանավորում չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում