Անդերս ֆոգ Ռասմուսենը կքննարկի Ուկրաինայի իրադրությունը ԵՄ-ի պաշտպանության նախարարների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը ապրիլի 15-ին Լյուքսեմբուրգում կքննարկի Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դաշինքի մամուլի քարտուղարի տեղակալ Կարմեն Ռոմերոն:

«Ես կարող եմ հավաստել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի ԵՄ-ի երկրների պաշտպանության նախարարների՝ ապրիլի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը: Վստահ եմ, որ կքննարկվեն Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունները»,-հայտարարել Է Ռոմերոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում