Էլմար Մամեդյարովը մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Ադրբեջանի հաշվիչ հանձնաժողովը հանդես է եկել սենսացիոն հաշվետվությամբ, որտեղ
Ադրբեջանի ԱԳՆ-ին մեղադրում է կոռուպցիոն գործունեության մեջ:

Համաձայն զեկույցի, Պալատը հայտանբերել է լուրջ խախտումներ բյուջետային միջոցների տնօրինման, անօրինական գործնական ուղևորություննների վրա:Այս մասին տեղեկացնումէ ԱՊԱ գործակալությունը՝ հղում կատարելով Հաշվիչ պալատի զեկույցին: Ստուգումների ընթացքում պարզ է դարձել, որ պետական ունեցվածքն ըստ նշանակության և անհրաժեշտության չի ծախսվել և բազմաթիվ տվյալներ կեղծվել են:

Պարզ է դարձել նաև, որ որոշ դիվանագետների տրվել է բարձրացված աշխատավարձեր: Որոշ միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար դուրս են գրվել աշխատավարձեր, որոնք իրականում չպետք է տրվեին:

Հաշվիչ պալատը մեղադրում է նաև ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, որ նրա հաշվին գրանցված են ավելի շատ մեքենաներ, քան պետք է լինեն: Շռայլություններ են թույլ տրվել տրանսպորտային ծախսերի հետ կապված: Արձանագրվել են միտումնավոր չարաշումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում