Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Իրան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իրանի իր գործընկեր Հուսեին Դեհղանիի հրավերով ապրիլի 14-15-ին պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում  են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմանի ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղի կունենա կարծիքների փոխանակություն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Ադրբեջանի ՊՆ ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ ղեկավարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում