Ադրբեջանական բանակի զինվորը սպանել է իր ծառայակցին

Ադրբեջանական բանակում հերթական սպանությունն է տեղի ունեցել: Միջադեպը գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերի Նախջիևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում:

Ինչպես հաղորդում է  APA լրատվական գործակալությունը, զորամասի զինվոր Նուրալ Բունյադլըն «անզգուշաբար» դանակով հարվածել է ծառայակից զինվոր Թարիել Մամեդովին: Ստացած վերքից վերջինս տեղում մահացել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Այս տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 25 զինծառայող, նրանցից 18-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 9 զինծառայող ինքնասպանություն է գործել, 3-ը մահացել է հիվանդությունից, 3-ը’ ավտոճանապարհային պատահարի արդյունքում, 4-ը’ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով: Իսկ 30 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում