Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Իրան

Այսօր մեկնարկել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես տեղեկիացնում է APA գործակալությունը, այցն իրականացվել է Իրանի պաշտպանության նախարարի հրավերով և Իրանի զինված ուժերի աջակցությամբ:

Հասանովն իր երկօրյա այցի շրջանակներում իրանական գործընկերների հետ հանդիպման ընթացքում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև քաղաքական, ռազմական և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Պլանավորված է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը իրանական այլ պաշտոնյաների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում