Ադրբեջանցի զինվորը սպանել է ծառայակցին

Ադրբեջանի զորամասերից մեկում զինված միջադեպ է տեղի ունեցել: Անվտանգության կանոնների խախտման հետևանքով շարքային զինվոր Աֆիյադին Ջաֆարովը իրեն ամրակացված զենքից կրակել է իր ծառայակից Նաջադ Գաջիզադեի վրա: Վիրավոր զինվորը մահացել է հիվանդանոց ուղևորվելու ճանապարհին: Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է տեղեկատվությունը: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է APA  գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում