Պուտինը բարձրացրել է իր և Մեդվեդևի աշխատավարձերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձը 2.65 անգամ բարձրացնելու հրաման է ստորագրել:

Նախագահի հրամանը տեղադրված է եղել է ապրիլի 11-ին Կրեմլի կայքում և ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական կայքը:

Համաձայն կայքում տեղադրված եկամուտների մասին հայտարարագրի, 2013-ին Վլադիմիր Պուտինը աշխատել է 2 միլիոն ռուբլի (56.2 հազար դոլար) ավելի քիչ քան 2012 -ին:

Մեդվեդևը նույնպես անցած տարի ստացել է ավելի քիչ, քան 2012 -ին. 4.26 միլիոն այս տարի և 5.8 միլիոն ռուբլի անցած տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում