Ադրբեջանում նուրիստների որս է սկսվել

Ադրբեջանի ՆԳՆ-ն Բաքվում նուրիստների ձերբակալման վերաբերյալ պաշտոնական տղեկատվություն է տարածել:

Ինչպես նշվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, Յասմալի ոստիկանական ստորաբաժանման օպրատիվ գործողությունների արդյունքում, հայտնի է դարձել, որ ապրիլի 12-ին Մուսաթաֆաև Էլդանիզ Գաջիևի տանը է 41 անդամների մասնակցությամբ, որոնցից 2-ը անչահասներ էին, նուրիստների հավաք է անցակցվել:

Գաջիևի տան հետախուզության արդյունքում հայտնաբերվել է հակօրինական կրոնական բնույթի քարոզչաթերթիկներ, համակարգչային սարքավորումներ, բջջային հեռախոսներ, 2200 ամերիկյան դոլար և 286 մանաթ: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում