ԵԽ գլխավոր քարտուղարը հետաձգել է իր այցն Ադրբեջան

ԵԽ գլխավոր քարտուղարը հետաձգել է իր այցն Ադրբեջան

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյոբերն Յանգլանդի ապրիլի 22-24-ին Ադրբեջան ծրագրած այցը հետաձգվում է մայիսի կեսեր: Այս մասին,  ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ը, հայտնում է Ստրասբուրգում ԵԽ մամուլի ծառայությունը:

Այցը հետաձգվելու պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ իրենց այցն Ադրբեջան հետաձգել են նաև Կանադայի ԱԳՆ ղեկավար Ջոն Բերդը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում