Իրանն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Կասպից ծովում

Իրանն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Կասպից ծովում

Իրանը մոտ ապագայում Կասպից ծովում նավարկության դուրս կբերի իր արտադրության առաջին էսկադրոնային ականակիրը (էսմինեց): Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի չորորդ ռազմածովային հատվածի բանակի հրամանատար Հորդադ Հաքիմին:

«Ականակիրը, որը կրում է Damavand անունը, ընթացիկ տարում կլրացնի Կասպից ծովում Իրանի ռազմածովային նավատորմը»,- ասել է Հաքիմին:

Նա մանրամասներ չի հայտնել մարտական նավի յուրահատկությունների եւ դրա շահագործման հստակ ժամկետի մասին: Damavand-ի շինարարությունը սկսվել էր 2010 թ-ին:

Իրանական պաշտոնական անձինք հաստատում են, որ երկիրն արդիականացնում է Կասպից ծովում պատերազմ վարելու իր հնարավորությունները’ հյուսիսում ափամերձ ջրերում խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում