Ուկրաինայի արևելքում արտակարգ դրություն պիտի հայտարարվի. Տիմոշենկո

Ուկրաինայի արևելքում արտակարգ դրություն պիտի հայտարարվի. Տիմոշենկո

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն այն կարծիքին Է, որ հանրապետության արեւելյան մարզերում հարկավոր Է անհապաղ արտակարգ դրություն սահմանել: Այդ մասին նա հայտարարել Է «Ազատություն» ռադիոյի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

«Իմ կարծիքով՝ հարկավոր Է անհապաղ արտակարգ դրություն հայտարարել այն մարզերում, որտեղ այժմ իրապես տեղի Է ունենում ագրեսիա: Դա մեզ իրավունք կտա կիրառել, այդ թվում՝ բանակը»,-ասել Է Տիմոշենկոն:

Նրա խոսքով՝ չի կարելի հապաղել այն պատերազմին զինված հակազդման հարցում, որը հայտարարվել Է Ռուսաստանի կողմից, այժմ ամեն մի ժամն Է որոշիչ:

Միեւնույն ժամանակ Տիմոշենկոն ընդգծել Է, որ բանակը, միլիցիան, հատուկ ծառայությունները, «որոնք այսօր կարող են իրապես դիմակայել ագրեսիային, չափազանց թույլ, խարխլված, բարոյալքված վիճակում են եւ բացարձակապես պատրաստ չեն ժամանակակից պատերազմ վարելուն»: «Կարող են հայտարարվել հակաահաբեկչական գործողություններ, բայց դրանք այսօր պարզապես անհնարին Է կատարել այն բանից հետո, երբ Յանուկովիչն, ըստ Էության, ոչնչացրել Է ուժային կառույցները եւ դրանք 90 տոկոսով համալրել ռուսամետ մարդկանցով»,-ասել Է քաղաքական գործիչը:

Տիկոշենկոյի կարծիքով՝ հարկավոր Է գտնել հայրենասեր զինվորականների, սպաների, հատուկ ծառայությունների աշխատողների, որոնք պատրաստ են ստանձնել Ուկրաինան պաշտպանելու պատասխանատվությունը:

Իր հերթին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել Է, որ զենք չի բաժանի քաղաքացիական բնակչությանը, եւ ոչ մի քաղաքացիական պատերազմ Էլ չի լինի: «Պետությունը զենք Է տալիս սոսկ նրանց, ովքեր գնում են աշխատելու միլիցիայում կամ ովքեր գնում են ծառայելու Ազգային գվարդիայում կամ զինված ուժերում: Եթե մենք ստեղծենք զենքից ազատորեն օգտվելու հնարավորություն, դա նշանակում Է, որ ազատ օգտվելու հնարավորություն կստանան նաեւ անջատականները, եւ դա նշանակում Է, որ մենք Ուկրաինան մղում ենք դեպի քաղաքացի ական պատերազմի անդունդ® Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ չի լինի: Վերջ»,- հայտարարել Է Տուրչինիովը:

Նախագահի խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են Ուկրաինան պաշտպանել անջատականներից եւ զավթիչներից, պետք Է գրանցվեն միլիցիայում, զինված ուժերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում