Ադրբեջանցի զինվորը կրակել է ինքն իր վրա

Ադրբեջանցի զինվորը կրակել է ինքն իր վրա

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել: Նախիջևանի զորամասսերից մեկի զինվոր Ջալիլով Քյամրամ Ռուստամ օղլուն կրակել է ինքն իր վրա:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը, դեպքը տեղի է ոեւնեցել անզգուշության հետևանքով:

Զինվորը ներկայումս հիվանդանոցում է: Նրա վիճակը գնահատում են ծանր: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Անցկացվումէ հետաքննություն:

Ջաիլովը բանակ է զորակոչվել Լենքորանի շրջանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում