Նախիջևանում լայնամասշտաբ զինավարժանքներ են սկսվել

Նախիջևանում լայնամասշտաբ զինավարժանքներ են սկսվել

Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զինավարժություններ են սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները’ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ զինավարժանքներին ներգրավված են Առանձին համազորային բանակի զորամասերի և զորամիավորումների անձնակազմը, ավիացիայի, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային և հրետանային զորքերի ուժերն ու միջոցները, այդ թվում’ ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր զրահատեխնիկան:

Զինավարժությունների ժամանակ պետք է ստուգվի Նախիջևանում տեղակայված զինվորական մասերի մարտական պատրաստվածության մակարդակը, ուսումնասիրվեն մարտական տեխնիկայի, ինչպես նաև ժամանակակից զենքի կիրառման հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում