Մարիուպոլում երեք մարդ Է զոհվել, տասներեքը՝ վիրավորվել

Մարիուպոլում երեք մարդ Է զոհվել, տասներեքը՝ վիրավորվել

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կազմակերպած օպերացիայի արդյունքում Մարիուպոլի զորամասի վրա հարձակվածներից երեքը սպանվել են,13-ը` վիրավորվել և 63-ին ձերբակալել են: Այս մասին Facbook-ի իր Էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Այս մասնի է հայտնում BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ներքին գործերի աշխատակիցների շարքում զոհեր չունենք: Առգրավել ենք զենք, ռուս օպերատորներին պատկանող կապի միջոցները և հեռախոսները: Այժմ փորձում ենք հաստատել ձերբակալվածների ինքնությունը»,-գրել է Ավակովը:

Գիշերը մոտ 300 մարդ վառվող ականներ և մոլոտովյան կոկտեյլներ է նետել Մարիուպոլի զորամասի վրա:

Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով, հարձակման ընթացքում վնասվածքներ են ստացել նաև պատահական անցորդներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում