Օբաման ստախոս է. Fox News հետազոտություն

Օբաման ստախոս է. Fox News հետազոտություն

Ամերիկացիների մոտ 60%-ը գտնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման խաբում է իրենց երկրի համար կարևոր հարցերում: Ամերիկայի նախագահին վստահում է ԱՄՆ-ի ընդամենը 15%-ը: Այս մասին է հայտնում dni.ru-ն՝ հղում կատարելով Fox News հեռուստալիքի կատարած հետազոտություններին:

Համաձայն Fox News հեռուսատաալիքի կատարած հետազոտությունների՝ հարցվածների 37% գտնում է, որ Օբաման անընդհատ ստում է: 24%-ը համոզված է, որ նա երբեմն է ստում, իսկ 20% էլ համոզված է, որ նա հազվադեպ է ստում:

Նշենք, որ Օբամայի վարկանիշ վերջերս իջել  է ռեկորդային ցածր մակարդակի: Քաղաքացիների միայն 39%-ն է գոհ նրա գործունեությունից:

Ամենաշատը քննադատվում է Օբամայի արտաքին քաղքականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում