Ադրբեջանում գազի արտահանման ծավալները զգալիորեն կրճատվել են

Ադրբեջանում գազի արտահանման ծավալները զգալիորեն կրճատվել են

Այս տարվա առաջին երեք ամսում Ադրբեջանից գազի արտահանման ծավալները կրճատվել են 33 տոկոսով, իսկ արտահանումից ստացվող եկամուտը’ 48,97 տոկոսով: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն:

Ադրբեջանական գազի արտահանման գինն անցած երեք ամսում միջինը կազմել է 177,65 դոլար, իսկ անցյալ տարի’ 229 դոլար:

Ըստ Ադրբեջանի պետվիճկոմի, առաջին եռամսյակում նավթի արտահանումը 5 տոկոսով կրճատվել է: Առաջին հերթին դա կապված է «Բրիթիշ Փեթրոլիում» (BP) ընկերության կողմից մշակվող նավթի հանքատեղիներում արդյունահանման ծավալների անկման հետ:

Հիշյալ ժամանակաշրջանում Ադրբեջանում գազի եւ գազի կոնդենսատի արդյունահանումը կրճատվել է 2,9 տոկոսով: «Ռոյթեր» լրատվական գործակալության համաձայն, դա կապված է «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» հանքավայրերում գազի արդյունահանման ծավալների անկման հետ:

«Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» հանքավայրերում գազի արդյունահանման ծավալների անկումընսկսվել է 2011 թ., ինչի համար BP ընկերությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից խիստ քննադատության էր արժանացել: Այն ժամանակ բրիտանական ընկերությունը խոստացել էր նոր ներդրումներ ներգրավել եւ կայունացնել արդյունահանումը: Սակայն վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ նավթի արդյունահանման նվազման միտումը շարունակվում է: Իսկ դա, իր հերթին, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից ստացվող եկամուտը փոքրանում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում