Ամերիկյան սենատորները առաջարկել են պատժել «Газпром»-ին
Նմանատիպ
ԱՄՆ-ի Կոնգրեսսի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչները առաջարկել են ռուսական բանկերի և էներգետիկ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Հանրապետական Բոբ Կորկերը (Bob Corker), ով պլանավորում է մայիսին մեկել Եվրոպա, հայտարարել է NBC ալիքի եթերում, որ, եթե Ռուսաստանը չհանի իր զորքերը Ուկրաինական սահմանից, ապա ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ռուսական Էներգետիկ ընկերությունների նկատմամբ, այնպիսի ընկերություների ինչպես «Газпром»-ը: «Ես գտնում եմ, որ մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք խոշոր բանկերի նկատմամբ »- ասել է նա:
«Ես գտնում է, որ Պուտինը իսկապես հավատում է, որ մենք պատժամիջոցներ կկիրառենք»,-նշել է հանրապետականը:
Իր հերթին սենատոր-դեմոկրատ Քրիս Մերֆիn այդ նույն հեռուստաալիքի եթերում այդ գաղափարին կողմ է արտահայտվել՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմաբ պետք է ավելի լայնացվեն, և կարևոր չէ արդյոք նրանք կազդեն նավթաքիմիական ընկերությունների կամ բանկեր վրա: Նա նշել է, որ այդպիսի սահմանափակումները կարող են մեծ ազդեցություն գործել նաև ամբողջ Եվրոպայի տնտեսության վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում