Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն ընդունել է Արցախ այցելելու ԼՂՀ վարչապետի հրավերը

Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն ընդունել է Արցախ այցելելու ԼՂՀ վարչապետի հրավերը

Twitter սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի’ Արցախ այցելելու հրավերը: Այս մասին թվիթերյան գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Հիասքանչ է: Twitter-ի փոխնախագահն ընդունել է Ղարաբաղի վարչապետի’ Արցախ այցելելու հրավերը ԹՈՒՄՈ կատարելիք հաջորդ այցի ընթացքում»,- գրել է Բեգլարյանը:

Ավելի վաղ ԼՂՀ վարչապետը Գրիգորյանին պաշտոնապես հրավիրել էր այցելել Արցախ: Ի պատասխան այս հրավերի’ Րաֆֆի Գրիգորյանը գրառում էր կատարել Twitter-ում: Նա նշել էր, որ իր համար մեծ պատիվ է նման հրավերը, սակայն ափսոսանք էր հայտնել, որ արդեն լքել է երկիրը: Այդուհանդերձ նա հայտնել էր, որ կարող են ԼՂՀ այցի մանրամասները քննարկել ԹՈՒՄՈ կատարելիք մյուս այցելության ժամանակ:

Րաֆֆի Գրիգորյանի’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու հրավերն ընդունելու տեղեկությունն արդեն շրջանառվում է և իրարանցում է առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում