Ադանայի դատախազն Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել

Ադանայի դատախազն Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել

Թուրքիայի Ադանայի շրջանի հանրապետական դատախազ Ազիզ Թաքչըն դատական գործ է հարուցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև թուրքական «Սաբահ» և «Յենի շաֆաք» պարբերականների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական CNN Turk-ը, Թաքչըն մեղադրել է վարչապետին իրեն ծաղրելու, իր հանդեպ ատելություն պար ունակող հայտարարություններ անելու և անձը վիրավորելու մեջ’ պահանջելով վճարել բարոյական փոխհատուցում:

Ազիզ Թաքչըի փաստաբանը, խոսելով իրենց հարուցած դատական գործի մասին, նշել է, որ եթե իրենց հավատը թուրքական անկողմնակալ և անկախ արդարադատության նկատմամբ ճիշտ լինի, ապա դատարանը կպարտավորեցնի Էրդողանին վճարել 100 հազար թուրքական լիրա (մոտ 45 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում