Ստամբուլում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հազարավոր մարդիկ Ստամբուլի Թաքսիմում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քանի որ թուրքական իշխանություններն արգելել էին որևէ ցույց կամ երթ իրականացնել բուն հրապարակի տարածքում, հիշտակի արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուպատոսարանի առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական turnusol.biz կայքը:

Հավաքված հազարավոր մարդիկ Ցեղասպանության զոհերի հիշատակին մոմեր են վառել: Նրանք հայերեն, թուրքերեն և անգլերեն «Հիշատակում ենք ցեղասպանության զոհերին» գրությամբ պաստառ են բացել, ինչպես նաև պահել են 99 տարի առաջ աքսորի ճանապարհը բռնած հայ մտավորականների, Հրանտ Դինքի ու սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի լուսանկարները: Հիշատակի արարողությանը ներկա են գտնվել Հրանտ Դինքի կինը’ Ռաքել Դինքը, Սևակ Բալըքչըի մայրը և հայրը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը մեկնարկել է 19:15-ին, և հայերեն ու թուրքերեն հայտարարություններ են արվել: Հավաքվածները խոստացել են հաջորդ տարի էլ հավաքվել հիշատակելու զոհերին և շարունակելու պայքարը:

Հիշատակի արարողություններ տեղի են ունեցել Թուրքիայի ողջ տարածքում: Տարբեր քաղաքներում’ Ստամբուլում, Թունջելիում, Դիարբեքիրում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի իշատակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում