Համալսարանականները կայցելեն Արցախ

Համալսարանականները կայցելեն Արցախ

Ապրիլի 25-ից 27-ը համալսարանականները կայցելեն Արցախ: Այս մասին տեղեկանում են Երեւանի Պետական Համալսարանի մամուլի ծառայությունից: 

2006 թվականից սկսած’ ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները՝ ի դեմս ՈՒԽ-ի, ՈՒԳԸ-ի, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աջակցությամբ այցելում են Արցախ:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյան խոսքերով’ այս տարի Արցախ կատարվելիք այցելության գլխավոր նպատակն է մասնակցել Եղեգնուտի’ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում կայանալիք հուշ-ցերեկույթին’ նվիրված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի 50-ամյակին:

Բացի այդ’ համալսարանականները կայցելեն Սրխավենդում գտնվող Պետրոս Ղևոնդյանի անվան զորամաս, որտեղ «Անմահները հրամայում են» ծրագրով հանդես կգան ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ուսանողները:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև Արցախի պետական համալսարանում անցկացնել գիտաժողով՝ նվիրված զինադադարի 20-ամյակին, այնուհետև ուսանողները կայցելեն նաև Բերձոր’ համալսարանական պուրակ, որտեղ կկազմակերպվի ծառատունկ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 95 և ՈՒԽ հիմնադրման 20-ամյակներին:

Տեղեկացնենք նաև, որ Արցախ կատարվելիք այցի համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում