Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Կ. Օրբելյանի մահվան կապակցությամբ

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Կ. Օրբելյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից: 

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

<<Խոր ցավով տեղեկացա մեծանուն դաշնակահար, դիրիժոր եւ երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին:

Իր բազմաթիվ ստեղծագործություններով ու կատարումներով հայկական էստրադայի եւ ջազի լեգենդը գերել էր միլիոնավոր մարդկանց սրտերը, մեծապես նպաստել հայրենական մշակույթի ու երգարվեստի տարածմանն ու զարգացմանը: Արցախում կայացած նրա ջերմ հանդիպումների ու համերգ-երեկոների հուշերը դեռ երկար կմնան մեր հիշողության մեջ:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով>>:

Հետևեք մեզ նաև Telegram-ում