G7-ի երկրները նոր սանկցիաներ կկիրառեն Ռուսաստանի նկատմամբ

G7-ի երկրները նոր սանկցիաներ կկիրառեն Ռուսաստանի նկատմամբ

G7 երկրների ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ կիրառելու հարցում ավելի արագ գործելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, G7 երկրները պատրաստ են ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հաջորդ ամսին  Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները խաղաղ կազմակերպելու համար:

«Մենք պայամանավորվել ենք, որ արագ ենք գործելու Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտըական սանկցիաներ կիրառելու հարցում: Ուկրաինայում հաջորդ ամիս կայանալաիք խաղաղ ընտրությունների կազմակերպման համար մենք պատրաստ ենք ուժեղացնել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցնեը»,–նշվում է G7 երկրների համատեղ հայտարարության մեջ:
Նշվում է, որ G7–ը պատրաստվում է ավելի լայնամասշտաբ սանկցիաներ կիրառել, որոնք կընգրկեն ռուսական տնտեսության տարբեր ոլորտները:

Սպիտական տունը հայտարարել է, որ Ռուսաստնաի դեմ նոր սանկցիաները պատրաստ կլինեն ապրիլի 28-ին: Թե ինչ սակցիաների մասին է խոսքը գնում, դեռևս չի հստակեցվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ G7 երկրները ՌԴ-ի պաշտոնական մի շարք դեմքերի նկատմամբ սանկցիաներ են կիրառել: Բացի այդ ԱՄՆ-ն որոշում էր կայացրել պատժամիջոցներ կիրառել «Россия» բանկի նկատմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում