ԱՄՆ-ն սկսել է ուկրաինացիներին 10 տարի ժամկետով վիզաներ տրամադրել

ԱՄՆ-ն սկսել է ուկրաինացիներին 10 տարի ժամկետով վիզաներ տրամադրել

ԱՄՆ-ն ընդլայնել է «փոխադարձ վիզային ռեժիմը» Ուկրաինայի հետ, որը թույլ կտա Ուկրաինայի քաղաքացիներին ապրիլի 25-ից ստանալ ամերիկյան վիզաներ 10 տարի ժամկետով: Ավելի վաղ այդ ժամկետը 2 անգամ ավելի քիչ էր’ Ուկրաինայի քաղքացիները ամերիկյան վիզա էին ստանում 5 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը:

Կիևում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով պետդեպարտամենտի տարածած ծանուցման մեջ նշվում է, որ «Ուկրաինան այժմ միացել է իր արևմտյան հարևաներին’ Լեհաստանին, Ռումինիային, Բուլղարիային, Կիպրոսին և Խորվաթիային »:

Հետևեք մեզ նաև Telegram-ում