Նեյթանյահուն չի ստորագրել Թուրքիայի հետ կոմպենսացման համաձայնագիրը

Նեյթանյահուն չի ստորագրել Թուրքիայի հետ կոմպենսացման համաձայնագիրը

Իսրայելի վարչապետ Բենջամին Նեյթանյահուն հրաժարվել է ստորագրել Թուրքիային տրվող կոմպենսացման համաձայնագիրը, որով նախատեսվում էր Թուրքիային փոխհատուցում տրամադրել Մավի Մարմարա նավի հետ կապված դեպքերի հետ: Այս մասին տեղեկացնում է Hürriyet Daily News-ը:

Նեյթանյահուի տատանվելը կապված էր ներքին ճնշման հետ, քանի որ նա մինչ այդ ևս հասարակական ճնշման էր ենթարկվել Պաղեստինի խաղաղության գործընթացի հետ կապված:

Թուրքիայի հետ բանակցություններն ավարտվել էին և տեքստը տրվել էր երկու երկրների վարչապետերին, որպեսզի հաստատեն, սակայն Նեյթանյահուն հրաժարվել է հաստատել այն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում