Արևմուտքը չպետք է մեկուսացնի Ռուսաստանին. Գեորգի Մարգվելաշվիլի

Արևմուտքը չպետք է մեկուսացնի Ռուսաստանին. Գեորգի Մարգվելաշվիլի

Ռուսաստանի մեկուսացումը սխալ ընտրություն է, հայտարարել է Associated Press-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Պրահա իր այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Грузия Online լրատվական կայքը:

Ինչպես գրում է Associated Press-ն, այն երկրի նախագահը, որին 2008-ին ռուսական զինված ուժերը բաժանել էին երկու մասին, զգուշացնում է Արևմուտքին ձեռնպահ մնալ Ռուսաստանի մեկուսացումից:

«Չեմ գտնում, որ Ռուսաստանի մեկուսացումն և նրա հետ հարաբերությունների ավարտը ճիշտ որոշում է, քանի որ մեկուսացումը Ռուսաստանին կդարձնի ավելի ագրեսիվ, անկանխատեսելի և վտանգավոր», – նշել է Գեորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը գտնում է, որ դրա փոխարեն դիվանագետները պետք է պարզ հասկացնեն Մոսկվային, որ «հարևան և մյուս պետությունների միջև հարաբերությունները աշխարհում հիմնված չեն ռազմական միջամտության վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում