Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիան ցնցել է արաբական ռադիոյին

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիան ցնցել է արաբական ռադիոյին

«Ազատություն» ռադիոկայանի արաբական ծառայությանը ցնցել է Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունում տիրող բացահայտ եւ աննախադեպ կուռոպցիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռադիոկայանի կայքը Youtube-ում երեք րոպե տեւողությամբ տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են վարորդների գրպանները դատարկելու մեջ հմտացած ոստիկանները յուրաքանչյուր րոպե թալանում մեկ վարորդի:

Տեսանյութը կարճ ժամանակում 250 հազարից ավելի դիտում եւ հսկայական քանակի մեկնաբանություններ է ունեցել: Տեսանյութի տակ գրված է. «Ինչո՞վ է Ադրբեջանում զբաղված ճանապարհային ոստիկանությունը: Շատ տարօրինակ է»:

Արաբներին ցնցել են ադրբեջանցի ոստիկանների, ճանապարհային երթեւեկության կանոնները պաշտպանելու փոխարեն, վարորդներից փող կորզելու տեսարանները: Նրանց զարմացրել է ադրբեջանցի ոստիկանների’ ցուցադրաբար փողոցում կանգնած, անգամ անցնելով երկրորդ գիծ’ անցնող մեքենաների վարորդներից փող հավաքելու գործողությունները, եւ այն, որ նրանք անգամ չեն ստուգում վարորդների փաստաթղթերը, չեն էլ խոսում այն մասին, թե նրանք ինչ խախտում են կատարել:

Haqqin.az լրատվական կայքն օրերս մի տեսանյութ էր հրապարակել, որում ծայրահեղ բարոյալքված ադրբեջանցի ճանապարհային ոստիկաննները կաշառք են վերցնում անգամ բնամթերքով:

Ինչպես երեւում է տեսանյութից, ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են սպիտակ «Նիվա»-ն եւ վարորդից կաշառք պահանջում: Բայց այդ ավտոմեքենայի վարորդի մոտ փող չի լինում: Այդ ժամանակ ոստիկանները հետաքրքրվում են, թե նա ինչ է տանում մեքենայով, եւ տեղեկանալով, որ «Նիվա»-ն բեռնված է ձկով, համաձայնվում են կաշառքը վերցնել բնամթերքով: Մի քանի րոպե հետո վարորդը ոստիկանների մոտ է վերադառնում երկու մեծ ձկով եւ դրանք տեղավորում նրանց մեքենայի բեռնախցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում