Կերնեսի վրա կրակող դիպուկահարը նշան էր բռնել սրտին

Կերնեսի վրա կրակող դիպուկահարը նշան էր բռնել սրտին

Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի վրա մահափորձը կատարվել է ոչ թե Սարժին Յարում, ինչպես հայտնում էին ուկրաինական ԶԼՄ-ները, այլ անտառապատ տարածքում Բելգորոդյան մայրուղուց ոչ հեռու, որտեղ նա հեծանիվ էր քշում: Այս մասին տեղեկացնում է lifenews.ru-ն:

Կերնեսի օգնականը հայտարարել է, որ փամփուշտը մեջքի մասով մտել և սրտից մի քիչ ներքև դուրս է եկել և դեռև պարզ չէ թե որ օրգաներն են վնասվել, բայց նրա վիճակը շատ ծանր է և վիրահատությունը կտևի մոտ հինգ-վեց ժամ:

Առաջին անգամ չէ, որ Կերնեսի վրա մահափորձ է կատարվում: 1 ամիս առաջ Խարկովի քաղաքապետի մեքենան գնդակահարվել է «Աջ սեկտորի» ներկայացուցիչների կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում