ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության համաձայն, նոր պատժամիջոցները կվերաբերեն յոթ պաշտոնատարների, ներառյալ ՌԴ-ի նախագահի մերձավոր շրջապատից երկու մարդու, ինչպես նաեւ այդ շրջապատի մարդկանց հետ կապված 17 ընկերությունների: Բացի այդ, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը «լրացուցիչ սահմանափակումներ» Է մտցնում այդ ընկերություններից 13-ի նկատմամբ:

Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության, ցուցակում տեղ են գտել Օլեգ Բելավենցեւը, Սերգեյ Չեմեզովը, Դմիտրի Կոզակը, Եվգենի Մուրովը, Ալեքսեյ Պուշկովը, Իգոր Սեչինը, Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում