Ապրիլի 29-ին Մինսկում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով

Ապրիլի 29-ին Մինսկում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով

Ապրիլի 29-ին Մինսկում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում:

Միջոցառումը կանցկացվի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ:

Նիստի օրակարգով նախատեսվում Է քննարկել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի վրա կատարվող աշխատանքի ընթացքը, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու («ճանապարհային քարտեզի») միջոցառումների պլանի իրացումը:

Բացի այդ, պլանավորված են Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում