Ադրբեջանում լրագրող է սպանվել
28/04/2014 17:59
Նմանատիպ
«Mizan Tərəzi» թերթի գլխավոր խմբագրի մահվան հետ կապված քրեական գործ է հարուցվել կանխամտածված սպանություն հոդվածով:
Ինչպես հայտնել է Բաքու քաղաքի դատախազությունը, նրանք տեղեկատվություն են ստացել, որ ապրիլի 26 մոտավոր ժամը 08:00-ին Սուրախանի շրջանի Բյուլյբյուլյա գյուղում հրդեհի ժամանակ մահացել է «Mizan Tərəzi» թերթի խմբագիր Սադիգ Սոլթանովը: Այս մասին է հայտնում АПА լրատվական կայքը:
Հետաքննության ընթացքում կասկած առաջացել, որ Սոլթանովին սպանել են: Դրա հետ կապված քրեական գործ է հարուցվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում