Ուկրաինացի փախստական պաշտոնյաները Ռուսաստան են տարել առնվազն 32 մլրդ դոլար կանխիկ դրամ
Նմանատիպ
Ուկրաինացի նախկին պաշտոնյաները, որոնք այսօր թաքնվում են Ռուսաստանում, Ռուսաստան են տարել առնվազն 32 միլիարդ ամերիկյան դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, հայտարարել Է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիկցին՝ ակտիվների վերադարձման հարցերի շուրջը Լոնդոնում բացված ուկրաինական համաժողովի նախօրյակին բրիտանական Financial Times հրատարակությունու մ հրապարակված հարցազրույցում:
«Այժմ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թաքցնում Է հանցագործներ Յանուկովիչին, Պշոնկային, Զախարչենկոյին՝ չընդունելով նրանց մեղքը: Ուկրաինայի հետ համագործակցում են բոլոր պետությունները, բացի Ռուսաստանից: Ըստ վերջին օպերատիվ տվյալների՝ միայն Ռուսաստան Է տարվել առնվազն 32 միլիարդ ամերիկյան դոլար»,- նշել Է Գլխավոր դատախազության ղեկավարը:
Նրա խոսքով՝ օգնության վերաբերյալ Ուկրաինայի խնդրանքներին արձագանքել են Ավստրիան, Լիխտենշտայնի Իշխանությունը, Շվեյցարիան: Մասնավորապես, շվեյցարական կողմի տվյալներով՝ 2012 թվականի վերջի դրությամբ Շվեյցարիայի բանկերի հաշիվներում եղել են ուկրաինական ծագման 2 միլիոն դոլարի միջոցներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում