Ստամբուլում թեժ ցույցերը սկսվել են
Նմանատիպ
Այսօր Ստամբուլում ծանր օր է սպասվում, քանի որ քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ Աշխատավորների օրվա կապակցությամբ Թաքսիմի հրապարակը բաց չի լինի ցուցարաների համար, նույնիսկ եթե արհմիությունները պնդեն դա:
Քաղաքապետարանից հայտնել են, որ ազգային հետախուզության տվյալներով անօրինական ահաբեկչական խմբավորումները բռնություն են կիրառելու անվտանգության ուժերի նկատմամբ, այդ իսկ պատճառով փակ կլինի ինչպես Թաքսիմն, այնպես էլ մի շարք փողոցներ:
Արհմիությունները, որոնց թվում են Առաջադիմական առևտրային միությունների համադաշնությունը և Հասարակական ոլորտի առևտրային միությունների համադաշնությունը հայտարարել են, որ նրանք, չնայած արգելքին, երթով կգնան Թաքսիմ: Նրանք ասել են, որ կառավարական գործողություննները անհամատեղելի են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված նախկին որոշումների հետ:
Բացի Ստամբուլից մայիսմեկյան ցույցեր նախատեսված են Թուրքիայի ավելի քան 30 նահանգներում, այդ թվում նաև մայրաքաղաք Անկաարյում:
Այս պահի դրությամբ, ինչպես տեղեկացնում է Hurriyet-ն, արդեն իսկ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում